Hi-Line ինտերնետային նոր ծառայությունը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ կապ` Ձեր ունեցած սովորական հեռախոսագծով: Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ, և պարզապես ճամփորդել ինտերնետում: Կարիք չկա զանգ կատարել Ինտերնետին միանալու համար: Hi-Line ծառայությունը կարելի է մշտապես միացած թողնել: Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 8899 անվճար հեռախոսահամարով:
Beeline-ի առաջարկած Hi-Line ծառայությունը սկզբում իրոք փրկություն էր թվում: Ես հիշում եմ՝ երբ dial-up-ից անցա Hi-Line unlimited-ին երջանկությունից թռչկոտում էի: Բայց երջանկությունս երկար չտեւեց: Ընդամենը մի քանի ամիս հետո ես դարձա Hi-Line-ի երեւի ամենաատելի բաժանորդը օրական մի քանի անգամ զանգելու պատճառով:
- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, ինտերնետ չունեմ:
- Մեզ մոտից ամեն ինչ կարգին է: Ձեր հեռախոսագծերի խնդիրն է: Մենք ոչինչ չենք կարող անել: Մասնագետ կուղարկենք Ձեր գծերը ստուգելու համար:
—————————————————————————————–

- 15 րոպեով անջատեք մոդեմը, ես կփորձեմ մեզ մոտից ռեստարտ տալ:

- Ցույց է տալիս, որ ամեն ինչ կարգին է:
- Ինչպես կարող է կարգին լինել, եթե Ձեզ մոտից ես սիգնալ (ազդանշան) չեմ ստանում:
- Խնդիրը Ձեզ մոտից է, ես ոչնչով չեմ կարող օգնել:
—————————————————————————————–
- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, եւ, ինչպես հաճախ, ինտերնետ չունեմ:
-Սա ընդհանուր կապի ծանրաբեռնվածությունից է, ընթացքում կկարգավորվի:

2 անգամ մասնագետ ուղարկեցին ստուգելու. «պարզվեց» մեր հեռախոսագծերը խնդիր չունեն: Հիմա, երբ ասում եմ, որ մասնագետը 2 անգամ եկել է, ամեն ինչ կարգին է գծերի հետ, ասում են, որ չեն հասկանում խնդիրն ինչ է: Ու ես շարունակում եմ տանջվել անորակ ինետ կապից:
Մի քանի ամիս առաջ շուրջօրյա ծառայությունը դադարեցվեց. բաժանորդներն իրենց խնդիրների վերաբերյալ կարող են դիմել մինչեւ ժամը 02:00-ը: «Ամենազվարճալին» այն է, որ շատ հաճախ, երբ ինտերնետ չկա, օպերատորները հեռախոսը չեն վերցնում:
Ժամը 16-ից 22-ը ինձ մոտ ինտերնետի արագությունը հավասարվում է 0-ի: Ոչ մի սայթ, ոչ մի մեսինջեր, անգամ թեթեւ սկայպը չի կարողանում աշխատել: Նյարդերս խնայելու համար գիշերը 4-ից հետո եմ օգտագործում ինտերնետը:
Իսկ Beeline-ը իր կայքում դեռ հայտարարում է ՝
Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ կապ` Ձեր ունեցած սովորական հեռախոսագծով…. Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 8899 անվճար հեռախոսահամարով:
Beeline, dial-up, Hi-line, բաժանորդ, ինտերնետ, ինտերնետի արագություն, ծանրաբեռնվածություն, ծառայություն, կապ, հեռախոսագիծ, մոդեմ, ռեստարտ
անքուն գիշերներ կամ “Hi”-line sucks
In Internet, No Comment, Uncategorized on June 22, 2009 at 7:31 pmHi-Line ինտերնետային նոր ծառայությունը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ կապ` Ձեր ունեցած սովորական հեռախոսագծով: Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ, և պարզապես ճամփորդել ինտերնետում: Կարիք չկա զանգ կատարել Ինտերնետին միանալու համար: Hi-Line ծառայությունը կարելի է մշտապես միացած թողնել: Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 8899 անվճար հեռախոսահամարով: