Anna Barseghyan

Posts Tagged ‘ինտերնետ’

Օրանժի, ամանորյա հրաշքների եւ իմ միամտության մասին..

In Internet, Orange thoughts, Real Life, Thoughts on December 28, 2009 at 7:51 pm

Ես Անահիտն եմ եւ ես երջանիկ եմ ինձ շրջապատող յուրաքանչյուր մարդու շնորհիվ:

Ես Լիլիթն եմ եւ ես երջանիկ եմ, որովհետեւ մոտ եմ բոլորին, ուր էլ որ նրանք լինեն:

Բարեւ, ես Աննան եմ եւ ես երջանիկ եմ, որ այսօր կարող եմ խոսել Օրանժի մասին. մասնավորապես նրա բոլոր bug-երի, error-ների, mistake-ների, failure-ների եւ  fault-երի:

Օրինակ այն մասին, որ զանգելիս շատ հաճախ 60-րդ վայրկյանին կապն ընդհատվում է  (divert on), որ այնքան ես տանջվում մի-մի րոպե խոսելուց, որ որոշում ես այլեւս չխոսել Օրանժով, որ sms-ները հասցեատիրոջը չեն հասնում, որ հաճախ հաշիվդ չես կարողանում ստուգել, որովհետեւ *133# համարը «գոյություն չունի», որ երբեմն ինտերնետ ուղղակի չկա:

Բայց քանի որ շուտով Նոր տարի է …

…. ես էլ եմ միամտորեն հավատում Օրանժի ամանորյա հրաշքներին :)

Related:


անքուն գիշերներ կամ “Hi”-line sucks

In Internet, No Comment, Uncategorized on June 22, 2009 at 7:31 pm

Hi-Line ինտերնետային նոր ծառայությունը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ կապ` Ձեր ունեցած սովորական հեռախոսագծով: Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ֆիլմեր, երգեր բեռնավորել, ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ, և պարզապես ճամփորդել ինտերնետում: Կարիք չկա զանգ կատարել Ինտերնետին միանալու համար: Hi-Line ծառայությունը կարելի է մշտապես միացած թողնել: Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 8899 անվճար հեռախոսահամարով:

Beeline-ի առաջարկած Hi-Line ծառայությունը սկզբում իրոք փրկություն էր թվում: Ես հիշում եմ՝ երբ dial-up-ից անցա Hi-Line unlimited-ին երջանկությունից թռչկոտում էի: Բայց երջանկությունս երկար չտեւեց: Ընդամենը մի քանի ամիս հետո ես դարձա Hi-Line-ի երեւի ամենաատելի բաժանորդը օրական մի քանի անգամ զանգելու պատճառով:

- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, ինտերնետ չունեմ:

- Մեզ մոտից ամեն ինչ կարգին է: Ձեր հեռախոսագծերի խնդիրն է: Մենք ոչինչ չենք կարող անել:   Մասնագետ կուղարկենք Ձեր գծերը ստուգելու  համար:

—————————————————————————————–

- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, ինտերնետ չունեմ:

-  15 րոպեով անջատեք մոդեմը, ես կփորձեմ մեզ մոտից ռեստարտ տալ:

—————————————————————————————–

- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, ինտերնետ չունեմ:

- Ցույց է տալիս, որ ամեն ինչ կարգին է:

- Ինչպես կարող է կարգին լինել, եթե Ձեզ մոտից ես սիգնալ (ազդանշան) չեմ ստանում:

- Խնդիրը Ձեզ մոտից է, ես ոչնչով չեմ կարող օգնել:

—————————————————————————————–

- Բարեւ Ձեզ, ես ****** բաժանորդն եմ, եւ, ինչպես հաճախ, ինտերնետ չունեմ:

-Սա ընդհանուր կապի ծանրաբեռնվածությունից է, ընթացքում կկարգավորվի:

hilinea

2 անգամ մասնագետ ուղարկեցին ստուգելու. «պարզվեց» մեր հեռախոսագծերը խնդիր չունեն: Հիմա, երբ ասում եմ, որ մասնագետը 2 անգամ եկել է, ամեն ինչ կարգին է գծերի հետ, ասում են, որ չեն հասկանում խնդիրն ինչ է: Ու ես շարունակում եմ տանջվել անորակ ինետ կապից:

Մի քանի ամիս առաջ շուրջօրյա ծառայությունը դադարեցվեց. բաժանորդներն իրենց խնդիրների վերաբերյալ կարող են դիմել մինչեւ ժամը 02:00-ը: «Ամենազվարճալին» այն է, որ շատ հաճախ, երբ ինտերնետ չկա, օպերատորները հեռախոսը չեն վերցնում:

Ժամը 16-ից 22-ը ինձ մոտ ինտերնետի արագությունը հավասարվում է 0-ի: Ոչ մի սայթ, ոչ մի մեսինջեր, անգամ թեթեւ սկայպը չի կարողանում աշխատել: Նյարդերս խնայելու համար գիշերը 4-ից հետո եմ օգտագործում ինտերնետը:

Իսկ Beeline-ը իր կայքում դեռ հայտարարում է ՝

Hi-Line ինտերնենտային նոր ծառայությունը ապահովում է բարձր արագությամբ ինտերնետ կապ` Ձեր ունեցած սովորական հեռախոսագծով…. Ծառայության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարեք 8899 անվճար հեռախոսահամարով:

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers