Anna Barseghyan

Posts Tagged ‘ժուռնալիստ’

Բալագոյե

In No Comment on February 4, 2010 at 1:31 pm

«Էլի ասեղ ա: Էլի ինսուլինկա ա: Էլի սրանք եկան: Էլի ուզում են ինձ ծակեն: Էլի կբռնեն, կտանեն վատ տեղ: Վատ տեղ չկա, բայց իրանք կճարեն կտանեն: Խի՞ սենց դառավ: «Էրմիտաժ» այգին լիքն ա թշնամիներով: Սաղ գիտեն, որ ես նարկոման եմ: Ջազ նվագող էն մարդիկ էլ գիտեն, փոքր էրեխեքն էլ գիտեն, խոսքները սաղի հետ մեկ արած ինձ հետապնդում են, ուզում են, որ ես հա վախենամ, հա փախնեմ, հա զգամ իմ ոչնչությունը: Հերոին, սպիդ, կիսլատա, փշեր, մարկաներ, վինտ, վինտ, վինտ…

…նա էլ ասեց թունավորվել ա, պիտի տանեք հոգեբուժարան: Բայց ես չեմ խախտվել, ես տեսնում եմ էդ բոլոր մարդկանց, որոնք ինձ հետապնդում են…»

«Բալագոյե»: Բարբառա-փողոցա-ռուսախառն լեզվով գրված այս գիրքը հրատարակվեց իր «կուսական վիճակով»` չխմբագրված. 40-ամյա կնոջ ինքնակենսագրությունը հենց այնպես, ինչպես կա, բոլոր «մութ» անկյուններով:

«Էս էն տեղն ա, որի մասին երգում էին` «Бологое, Бологое, Бологое- это где-то между Ленинградом и Москвой…»,-ասում է հեղինակ Լուսինե Վայաչյանը,- իրադարձային վայր էր: Կյանքս «Բալագոյե» է»:

Ո՞վ է նա` Լուսինե Վայաչյանը. «մետրուկես հասակով», կանաչաչյա, ազգանունը փոխած մի կին, որը համարձակվեց հայ հասարակությանը պատմել  բոլոր տղամարդկանց մասին, որոնց սիրել է, իր թմրամոլային և ալկոհոլիզմային կյանքի, այս ամենի դեմ իր պայքարի ու անհաջողությունների, կորցրած որդու` Ֆեդյայի, ու երբեք չմարող հույսի մասին:

Ինքն ասում է.

«Քառասունին մոտ կին էր, ու ոչինչ չուներ ինքը: Ուներ: Մի աղջիկ ուներ, մեծ  աղջիկ, որը հեր էլ ուներ, բայց հերություն արած չկար կյանքում: Լիքը սերեր էլ ուներ` անցած գնացած, ու ամեն անգամ ինքն իրան ասում էր. «Սա ուրիշ ա, սա վերջին անգամն ա, սա ընտանիք ա դառնալու անպայման, սա ապագա ունի հաստատ, հոտով գիտեմ»: Բայց դե հոտն ի՞նչ, սովորական մարդահոտեր էին էլի, ու հերթական սերերը կուտ էին գնում,  ինքն էլ էլի մնում էր ջարդված տաշտի մոտ: Ծնողներ ուներ ինքը: Ծնողների դարդն էր: Բանի չէր հասել կյանքում, դրա համար: Միշտ քնելուց առաջ, երեխա վախտից իրան դնում էր իրա երազած աղջկա տեղը, պատկերացնում էր, թե ի՜նչ լավ ժուռնալիստ ա դառնում, ի՜նչ տեղեր ա գնում, ի՜նչ շրջապատ ունենում, ի՜նչ տղամարդկանց ռաստ գալիս ու դառնում նրանց պաշտամունքի առարկան… Բայց… Ոչինչ էլ չդառավ: Տիկնիկ մնաց ինքը: Պատճառն էլ գիտեր ախր, բուժումը չգիտեր…»:

Լուսինեն գրեց` առանց ծնողներին ասելու ու  նրանց կոմից «կախաղան հանվելու» վախով:

«Կասեն` ի՞նչ ես մեր տան «կեղտերը» հանել փողոց»,-ասում է նա,- Մարդ կա` ռիսկ չի անում ինքն իրա հետ խոսա, ու տենց սաղ կյանքում մնում ա ինքն իրան գերի: Ես բարվոք «կարմա» ունեմ: Ես բարվոք մարդկանց եմ հանդիպում: Ինձ «դուխ» են տալիս:  Ես Լուսինեն եմ: Ես «կեղտեր» ունեմ: Ես վախեր ունեմ»:

Աղջկան` Կոծոսիկին, 40-ամյա այս կինը ոչինչ չունի տալու` իր արժեքային համակարգից բացի:

«Մարդու ընտրության  ու խոսքի իրավունքի, ազատության կարեւորությունն եմ տալիս, եւ որ արժանապատվությունը ֆիզիկապես կուսությունը պահպանելու մեջ չի, այլ ներսիդ, մենակ քո բարոյական առանցքը պահելու, որ ստորացուցիչ չի ներողություն խնդրել նույնիսկ թշնամուց, եթե գտնում ես, որ սխալվել ես, որ վատ մարդ չկա, կան մոլորված մարդիկ, իրանք իրանց կորցրած մարդիկ, որ ատելությունը ատելություն ա ծնում, որ միայն սրտացավությամբ կարաս աշխարհը փոխես, եթե իհարկե ուզում ես… »:

«Ի՞նչ եմ ես ուզում: Կարո՞ղ ա ձեւեր եմ տալիս: Տիպա պա ժիզնի բախտ չունեմ, ձեւ եմ տալիս մթոմ ալտեռնատիվնի եմ, սաղին նման չեմ, հատուկ եմ, նմանս չկա… Աննմա՛ն եմ ես: Դրա համար ծխում եմ, սերիալ չեմ նայում, չէ, նայում եմ մեկը, եթե դա էլ չնայեմ, ինձ լրիվ աննորմալ կզգամ:

Հա, թաթու ունեմ: Սվաստիկա էի արել, հին արիական սվաստիկա: Ամուսինս ուզեց, որ անեմ, արեցի: Հետո վրից «ին-յան» դաջեցի: Ի՞նչ կա դրա մեջ»:

«Բալագոյե»: Ռուսաստանյան-հայաստանյան, բանտային, թմրանյութային, ալկոհալային, «նեֆորմալ», անտուն ու գործազուրկ կյանք:

«Միգուցե մեկնումեկն իմ մեջ տեսնի իր մասնիկը, որն ստիպված է եղել ինձ նման թաքցնել, և ուրախանա, որ ես խոսում եմ իր լեզվով»…

———————————————————————————————–

p.s. Before you leave, please, tell me that you were here..

Related:

կայֆի ու լոմկայի սահմանին..

դիկտաֆոնի գողը գող չի կամ աննամուս ժուռնալիստներ..

bloggers vs journalists

watchdog’s under construction or press freedom la finita

դիկտաֆոնի գողը գող չի կամ աննամուս ժուռնալիստներ..

In Journalism, No Comment, Real Life on October 17, 2009 at 8:42 pm

«Կներես Ան, բայց ինչի՞ են մեր լրագրողները էսքան անգրագետ: Եթե մի ժամանակ միայն թեմաների մասին առանց ինֆորմացիա ունենալու էին գրում, հիմա դրան ավելանում ա նաեւ անգրագիտությունը»,-վրդովված ասաց սոցիոլոգ ընկերներիցս մեկը:

….Դրան ավելանում է նաեւ… գողությունը..

Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր ասուլիսի ժամանակ սեղանին դրված ձայնագրիչը անհետանալ:

“Uriah Heep”-ի ասուլիսին մի րոպեով դուրս եկա սենյակից. ասուլիսն արդեն ավարտվում էր: Իմ դուրս գալուց քիչ անց բոլորը դուրս եկան: Լուծեցին իրենց տոմսերի հարցերը ( որի մեջ փորձում էին նաեւ ինձ ներքաշել) եւ հեռացան:

Ինձ մոտ տհաճ տպավորություն է, թե Հայաստանում ժուռնալիստների մեծ մասը ամենաանկիրթ, ամենաանդաստիարակ մարդիկ են. ամենազուսպ միջավայրում անգամ պատրաստ են «բազար» սարքել ու ամենապատասխանատու վայրերում անգամ  փողոցային կռվի բռնվել:

«Բազարից» գլուխս ազատելուն պես մտա սենյակ՝ ձայնագրիչս վերցնելու: Սեղանին ջրի դատարկ շշերից ու բաժակներից բացի ոչինչ չկար..

Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները փորձեցին օգնել. փնտրում էին, բայց, ինչպես եւ ակնկալվում էր, ոչինչ չգտան:

Այն ժուռնալիստները, որոնք դեռ այնտեղ էին, սկսեցին պատմել, թե որքան է տարածվել ձայնագրիչների գողությունը ժուռնալիստների շրջանում:

journalists

« Այսպիսի արդեն 6-7 դեպք գիտեմ,-ասաց Հանրային ռադիոյի ժուռնալիստներից մեկը,- ասուլիսի ավարտին դիկտաֆոններն անհետանում են»:

«Голос Армении» թերթի ժուռնալիստը պատմեց, որ ասուլիսների ժամանակ ձայնագրիչը միշտ իր մոտ է պահում, որովհետեը ասուլիսներից մեկին մի անգամ արդեն գողացել են : Հետո հարցրեց՝

- Ցիֆրավո՞յ էր դիկտաֆոնդ:

- Հա -պատասխանեցի ես:

-Էդ ա որ կա, հենց ցիֆրավոյներն են գողանում,-ասաց նա:

Հետո արդեն հասկացա, ինչպես ասաց Դավիթ Ալավերդյանը՝

«Հայաստանում ընդունված բան ա դիկտաֆոն թռցնելը, մեր երեխեքի կեսը կորցրել են: Լրագրողների մոտ, որ ասում են գրիչի գողը գող չի, երեւի իրենք էլ կարծում են՝ դիկտաֆոնի գողը գող չի»:

Իսկ ես կարծում էի, որ ժուռալիստների շրջանում այդպիսի բաները բացառվում են: Ու շատ իզուր, որովհետեւ էդ ծախու գրչակները նույն աննամուս ժուռնալիստներն են էլի, ի՞նչ տարբերություն դիկտաֆոն կգողանաս, թե՞ ինչ-որ մեկի «զակազով» կգրես: Թողնեն միայն ուրիշների  վրա ցեխ շպրտեն, գրեն-ՄՐԵՆ…Սկզբում ինքներդ մաքրվեք, «ընկերներ» !!!


Bloggers vs Journalists

In Blogging, Internet, Journalism on May 16, 2009 at 8:23 pm

Բլոգերն այսօր այլընտրանք են լրատվամիջոցներին, բլոգգերները՝ ժուռնալիստներին: Պատճառները շատ են. բլոգերում այսօր ավելի հետաքրքիր, էքսկլյուզիվ նյութերի կարելի է հանդիպել, քան ավանդական լրատվամիջոցներում: Շատ հաճախ կարեւորագույն իրադարձությունները առաջինը բլոգերում են տեղ գտնում:  Հեղինակը ազատ է արտահայտել իր կարծիքը, չկա գրաքննություն եւ այլն: Եվ պատահական չէ, որ որոշ բլոգեր ավելի շատ ընթերցողներ ունեն, քան ավանդական եւ ինտերնետային թերթերը: Եվ այս ամենի հետ էլ…. գրառում կատարողը ժուռնալիստ չէ )))

Թեեւ կան ժուռնալիստներ, որոնք ակտիվ բլոգգերներ են: Ավելին՝բլոգգինգը ոմանց հիմնական եկամուտի աղբյուրն է:

Ես բլոգով գումար չեմ վաստակում, փոխարենը գերագույն հաճույք ու մեծագույն բավականություն եմ ստանում, կարճ ասած՝ ինքնաբավարարվածություն:

Այսօր ուզում եմ անդրադառնալ հենց ուսանող ժուռնալիստ-բլոգգերներին:

Բլոգգինգը օգնու՞մ, թե՞ խանգարում է ժուռնալիստին իր մասնագիտության մեջ զարգանալ:

04.11.06.BloggersDilem-X

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers