Anna Barseghyan

Archive for the ‘Blogging’ Category

Ես vs Beeline – 1:0

In Blogging, Internet, One day, Real Life on February 13, 2011 at 8:16 pm

Եթե նշածս խորհուրդները չեն օգնում, թուղթուգիր արեք Beeline-ին

Բանը դատին չհասավ: Դատին 5 պակաս լուծվեց: Արդեն աշխատանքային 9-րդ օրվա կեսերին պարզ դարձավ, որ Beeline-ը ինձ չի պատասխանի եւ որ ոչ ոք էլ տեղյակ չէ իմ «չարաբաստիկ» դիմումից, երբ զանգահարեցի ընդհանուր բաժին ու հեռախոսի մյուս ծայրից լսեցի «Ձեր դիմումին դեռ պատասխան չկա»:
Մարինեն նյութ էր գրելու Beeline-ի, նրա մոդեմների եւ հաճախորդների դժգոհությունների մասին: Որոշել էր անդրադառնալ նաեւ իմ դեպքին եւ զանգահարել էր Beeline-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուին՝ Անուշ Բեղլոյանին:

Նա ասել էր, որ կարդացել է իմ փոսթը, անգամ քոմենթել է, բայց ես չեմ պատասխանել, եւ կուզենար ինձ հետ խոսել, պարզել ամեն ինչ: Ես, իհարկե, չգիտեմ` ինչ քոմենթի մասին է խոսքը, միգուցե մի տեղ իսկապես քոմենթել է, որովհետեւ տարբեր մարդիկ share էին արել փոսթը, թե չէ հաստատ կպատասխանեի՝ հատկապես եթե իմանայի, որ Beeline-ի ներկայացուցիչ է հետաքրքրվում:

Եւ այսպես ես զանգեցի Անուշին: Խոսեցինք, պատմեցի: Հետաքրքրվեց, թե ով է ինձ հետ նման կերպ վարվել: Ես չգիտեի անունը աղջկա: Խնդրեց տեխնիկական մասին փոխանցել հեռախոսահամարս, որպեսզի այնտեղից զանգեն պարզեն մոդեմիս խնդիրը, ուղղակի, որ իմանան ինչ խնդիր ունի:

Զանգեցին տեխնիկական մասից: Բացատրեցի, միանգամից հասկացան, որ իսկապես մոդեմն է մեղավոր: Առաջարկեցին ցանկությանս դեպքում սարքել մոդեմս: Ասացի, որ ուզում եմ հետ վերադարձնել:

Զանգեց Հյուսիսային պողոտայի սպասարկման կենտրոնի մենեջեր Սյուզին: Նա նույնպես հետաքրքվեց, թե ով է ինձ հետ վատ վարվել, հետո առաջարկեց գումարս փոխանցել առձեռն կամ ինտերնետային հաշվիս: Դա էլ որոշեցինք:

Ընդամենը մի քանի րոպեում լուծվեց իմ երկշաբաթյա վեճը, որովհետեւ բարձրաձայնել էի այդ մասին: Եւ մի վայրկյանում վերապացուցվեցին այս դրույթները՝

  • Beeline-ը հետեւողական չէ եւ լավ չի աշխատում:
    Մինչեւ Անուշ Բեղլոյանը շուխուր չարեց, ինձ ոչ ոք չպատասխանեց:  Համզոված եմ, որ չէին էլ պատասխանի:
  • Որքան Էֆեկտիվ է սոցիալական մեդիան

Բոլոր նրանց, ովքեր Beeline-ի հետ խնդիր ունեն/հնարավոր է ունենան հետագայում
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝

1. Դիմում գրելիս պատճենահանեք դիմումը, որպեսզի ապացույց ունենաք, երբ այն պետք գա:
2. Եթե չեք պատճենահանել եւ ցանկանում եք ունենալ դիմումի կրկնօրինակը, ոչ ոք իրավունք չունի Ձեզ այն չտրամադրելու:
Բոլոր «արդարացումներն ու բացատրությունները», թե դա ներքին տեղեկատվություն է, նոնսենս են: Ձեր դիմումը չի կարող լինել մեկի ներքին տեղեկատվությունը, այն Դուք եք գրել, այն Ձեզ է պատկանում:
3. Եթե դիմում եք գրել, պահանջեք դիմումի մուտքի համարը: Ոչ ոք իրավունք չունի Ձեզ չտրամադրելու Ձեր դիմումի մուտքի համարը:
4. Եթե այս ամենն արել եք եւ, միեւնույն է, չունեք վերը նշված դիմումի պատճենն ու մուտքի համարը, խնդրեք կանչել մենեջերին:
5. Եթե մենեջերի հետ էլ չեք կարողանում հանդիպել, բլոգ գրեք եւ զանգեք Անուշ Բեղլոյանին:

P.S. Հետեւողական եղեք: Ձեզանից բացի, ոչ մեկի դարդը չի կտրվել Ձեր դարդով տապակվելու:

Բարին ընդ Ձեզ :Ճ

p.p.s. Before you leave, please, tell me that you were here..

Եվա Ռիվասն ու իր «չուզողները»

In Advertising, Blogging, Internet, No Comment, Real Life, Thoughts on February 16, 2010 at 8:06 pm

Գիտե՞ք՝ ինչ եմ ուզում իմանալ. նրանք, ովքեր ասում են՝ Ռիվասին չհավանողները նախանձում են Ռիվասի գեղեցկությանը, իրենք իրենց ասածի վրա չե՞ն ծիծաղում: Իբր «չուզողներին» լռեցնելու մանյովր է: Ծիպա եթե չես ուզում գեշ ու նախանձ համարվես, մի ասա, որ Ռիվասը ——- …. Առնվազն պրիմիտիվ է:

p.s. մեկ էլ՝ էսքան գրել էլ պետք չի էդ աղջկա մասին, դա էլ է փռ..

Bloggers vs Journalists

In Blogging, Internet, Journalism on May 16, 2009 at 8:23 pm

Բլոգերն այսօր այլընտրանք են լրատվամիջոցներին, բլոգգերները՝ ժուռնալիստներին: Պատճառները շատ են. բլոգերում այսօր ավելի հետաքրքիր, էքսկլյուզիվ նյութերի կարելի է հանդիպել, քան ավանդական լրատվամիջոցներում: Շատ հաճախ կարեւորագույն իրադարձությունները առաջինը բլոգերում են տեղ գտնում:  Հեղինակը ազատ է արտահայտել իր կարծիքը, չկա գրաքննություն եւ այլն: Եվ պատահական չէ, որ որոշ բլոգեր ավելի շատ ընթերցողներ ունեն, քան ավանդական եւ ինտերնետային թերթերը: Եվ այս ամենի հետ էլ…. գրառում կատարողը ժուռնալիստ չէ )))

Թեեւ կան ժուռնալիստներ, որոնք ակտիվ բլոգգերներ են: Ավելին՝բլոգգինգը ոմանց հիմնական եկամուտի աղբյուրն է:

Ես բլոգով գումար չեմ վաստակում, փոխարենը գերագույն հաճույք ու մեծագույն բավականություն եմ ստանում, կարճ ասած՝ ինքնաբավարարվածություն:

Այսօր ուզում եմ անդրադառնալ հենց ուսանող ժուռնալիստ-բլոգգերներին:

Բլոգգինգը օգնու՞մ, թե՞ խանգարում է ժուռնալիստին իր մասնագիտության մեջ զարգանալ:

04.11.06.BloggersDilem-X

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers