Ու քանի որ արդեն ամառ է, շատերը գնալու են հանգստանալու, ու հանգստանալու հենց ծով, եւ գուցե՝ Վրաստանի ափերը, ուզում եմ խորհուրդ տալ բոլորին ազատվել տուրիստական գործակալությունների թալան գներից եւ առանց միջնորդի, ցանկալի գնով ցանկալի վայրում հյուրանոց/տնակ գտնել գնալ ու հանգստանալ:
Georgia Sea պորտալում ներկայացված են սեւծովյա ափի վրաստանյան սեփական տները, հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները՝ Անակլիայից մինչեւ Սարփի, ինչպես հասկանում եք՝ ներառյալ հայտնի Բաթումին, Քոբուլեթին եւ Ուրեկին:
Ինչն ա կայֆը. ընտրում ես գրպանիդ համապատասխան հյուրանոցը/հոսթելը/տունը, նշում ես պարտադիր պայմանները, պորտալն առաջարկում է համապատասխան գնի/պայմանների հանգստավայրը, եւ եթե դուր է գալիս, առանց միջնորդի կապվում ես ցանկալի վայրում գտնվող տուն կամ հյուրանոց, խոսում ես հենց տանտիրոջ/ադմինիստրատորի հետ եւ ամրագրում ես հանգիստդ :)
Ու հետո հանդիպում ենք ծովում.. նենց.. պատահաբար :))