Anna Barseghyan

Կիսեցի Քաթամաձեին, կիսեցի ինձ.

In Irrational, Jazz, Legend, One day, Thoughts on March 23, 2011 at 6:50 pm

Գիտեք՝ իսկ ես իրականում մի տեսակ խանդով էի լցվել, սեփականատիրական զգացումով: Չէի կարծում, որ այսքան մարդ է ճանաչում ու սիրում  ԻՄ Քաթամաձեին: Ու ես հիմա կիսում էի ԻՄ Քաթամաձեին բոլոր այդ մարդկանց հետ, կիսում էի նրա խենթէմոցիոնալ ես-ն ու սյուռեալիստական երաժշտությունը: Ու սեփականատերի զգացումով հպարտանում էի ԻՄ ունեցվածքով, հիանում ու հայացքով գուրգուրում էի: Նրա ջերմ շփումով տաքանում էի ու լցվում էի կարոտի արցունքով: Ու նրա երաժշտության ներքո փայփայում էի հիշողությանս բոլոր մասնիկները՝ առաջին հանդիպումը Նինոյի հետ էկրանի այս կողմում, իմ եւ քրոջս հիացմունքը, պաշտելի պապիկիս սազ նվագելը, Սիղնաղիի պարիսպներն ու Կախեթիի՝ արեւով ներծծված կանաչ սարերը… Ու Քաթամաձեի երաժշտությամբ կիսում էի նաեւ իմ մանկությունը…

«იები» երգող աղջիկը

Ու չնայած Նինոյի վերափոխումներին՝ նա իմ հիշողություններում միշտ կմնա սպիտակ գիշերանոցով ու թափանցիկ դեմքով, «იები» (մանուշակներ) երգող աղջիկը…

Advertisement
  1. Good for you!Never forget your past!

  2. Նինոն էլի մեկ անգամ կիսվեց…..))))իրեն ես էլ եմ սիրում,,,,,մարդ կատարելություն ջան,,,,Ու երեւի նաեւ դրանով ես իմ համար էդքան կատարյալ, որ համ էլ Նինոյին ես սիրում,,,,,,շատ սիրուն էր անդրադարձդ. երեւի թե վերջերս Քաթամաձեի մասին լսածս ամենանուրբ , ամենասպիտակ, ամենամանուշակահոտ ու գիշերանոցային,,,,,քնքուշ,,,մի խոսքով հասկացար` կատարյալ,,,,,
    P.S. Ի դեպ անգիտակցաբար ինքս էլ Նինոյի ազգանունը նյութում սխալ եմ գրել,, բայց արդեն իմացա, շնորհակալ եմ,,,

  3. շնորհակա՜լ եմ, Նառ :))), շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ սիրում ես Քաթամաձեին, որովհետեւ նրա երաժշտությունը յուրահատուկ էներգետիկա ունի:
    Ու շնորհակալ եմ, որ հաջորդ անգամ Նինոյի ազգանունը ճիշտ կգրես ու ուրիշ լրագրողներին օրինակ կծառայես :))

  4. Nana, my past is what I am. It is the only way by which I should be judged.

  5. Բարի օր ձեզ, Աննա,

    կարողա Դուք հանկարծակի իմանաք, թե որտեղ հանրապետության մայրաքաղաքում կարելի ա գնել Կատամաձեի դիսկ՞:

    լավ ընկեր ունեմ – ուզում եմ կիսվեմ հետը ))

  6. Ողջույն,Արմեն ջան, ցավոք, չգիտեմ, երեւի դիսկ վաճառող համեմատաբար «լուրջ» խանութներում, որտեղ օրիգինալ դիսկերն ավելի շատ են, քան «պիռատսկիները» :))
    իսկ չե՞ք ուզում ինտերնետից քաշել :))

  7. Աննա ջան, ինտեռնետից քաշելը ուզում էմ թողնեմ վատագույն դեպքի համար ` եթե չստացվի օրիգինալ դիսկը գտնել: Նենց որ շարժվում էմ դեպի Աբովյան, Սայաթ-Նովա, Մաշտոց:

  8. Արդյունք կա՞, գտա՞ք :))

  9. ցավոք, ցավոք, չգտա
    քաշվելու ա Քաթամաձեն)

  10. imusic.am – հոյակապ սայտ:
    մի վագոն նորմալ երաժշտություն (Քաթամաձեն այդ թվում))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.