Anna Barseghyan

Archive for March 23rd, 2011|Daily archive page

Կիսեցի Քաթամաձեին, կիսեցի ինձ.

In Irrational, Jazz, Legend, One day, Thoughts on March 23, 2011 at 6:50 pm

Գիտեք՝ իսկ ես իրականում մի տեսակ խանդով էի լցվել, սեփականատիրական զգացումով: Չէի կարծում, որ այսքան մարդ է ճանաչում ու սիրում  ԻՄ Քաթամաձեին: Ու ես հիմա կիսում էի ԻՄ Քաթամաձեին բոլոր այդ մարդկանց հետ, կիսում էի նրա խենթէմոցիոնալ ես-ն ու սյուռեալիստական երաժշտությունը: Ու սեփականատերի զգացումով հպարտանում էի ԻՄ ունեցվածքով, հիանում ու հայացքով գուրգուրում էի: Նրա ջերմ շփումով տաքանում էի ու լցվում էի կարոտի արցունքով: Ու նրա երաժշտության ներքո փայփայում էի հիշողությանս բոլոր մասնիկները՝ առաջին հանդիպումը Նինոյի հետ էկրանի այս կողմում, իմ եւ քրոջս հիացմունքը, պաշտելի պապիկիս սազ նվագելը, Սիղնաղիի պարիսպներն ու Կախեթիի՝ արեւով ներծծված կանաչ սարերը… Ու Քաթամաձեի երաժշտությամբ կիսում էի նաեւ իմ մանկությունը…

«იები» երգող աղջիկը

Ու չնայած Նինոյի վերափոխումներին՝ նա իմ հիշողություններում միշտ կմնա սպիտակ գիշերանոցով ու թափանցիկ դեմքով, «იები» (մանուշակներ) երգող աղջիկը…

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 516 other followers