Anna Barseghyan

Beeline-ի դաղալ խաղերը

In Internet, One day, Real Life, Thoughts on February 5, 2011 at 7:17 pm

Beeline-ը գնալով որակազրկում է իրեն: Շուտով մեծ կռախի առջեւ է կանգնելու անազնիվ քաղաքականություն վարելու եւ բաժանորդներին խաբելու պատճառով:
Հունվարի 25-ին միամտաբար որոշեցի գնել Beeline-ի TP-Link wi-fi մոդեմը: Միանելուց հետո պարզ եղավ, որ այն խնդիր ունի. անընդհատ գցում էր կապը (drop), power-ից բացի բոլոր լույսերը անջատվում էին, մի քանի րոպե հետո միանում: Միեւնույն ժամանակ ZTE կապույտ մոդեմը, որը գրեթե 4 տարի առաջ եմ գնել դարձյալ Beeline-ից, շատ լավ աշխատում էր: Զանգեցի իրենց 100 համարով, սկզբում, ինչպես միշտ, չէին հասկանում ինչն է խնդիրը, հետո ասացին՝ մոդեմն անսարքություն ունի:
(Ի դեպ, այնտեղ զանգելու մասին մի առանձին post պետք է գրվի, ամեն 3 րոպեն մեկ մի կնոջ ձայն հուսադրում է, որ 5 րոպեից օպերատորը կմոտենա հեռախոսին)
Հունվարի 27-ին Beeline-ում փոխեցի մոդեմը, վերցրի նորը՝ հույս ունենալով, որ այն գոնե կաշխատի: Բայց նույն բան սրա հետ կատարվեց: Ընդ որում, հաստատ համոզվելու համար, որ իմ հեռախոսագծերից կամ տնից չէ անսարքության պատճառը, մեկ ուրիշի տանն էլ փորձեցի: Ամեն ինչ կրկնվեց: Եւս մեկ անգամ համոզվելու համար նորից 100 համարով զանգահարեցի, բացատրեցի իրավիճակը եւ ստացա «մոդեմից ա ուրեմն» պատասխանը:
Հունվարի 28-ին գնացի Հյուսիսային պողոտայում գտնվող սպասարկման կենտրոն, որտեղից գնել էի մոդեմը:
Երկուսուկես ժամ հերթում սպասելուց հետո մոտենում եմ սպասարկող աղջկան, ասում եմ՝ մոդեմը հետ եմ վերադարձնում: Աղջիկը զարմացած նայում է վրաս, ասում է՝ մենք կփոխենք, ասում եմ՝ սա արդեն երկրորդ մոդեմն է, այլեւս չեմ ուզում ձեր մոդեմները, հետ եմ վերադարձնում, ասում է՝ դուք չեք կարող վերադարձնել, մենք հետ չենք վերցնում: Ու ես ջղայնացա: Ասում եմ՝ աղջիկ ջան, դուք չեք կարող հետ չվերցնել, դուք չեք որոշում, վերցնել թե, ոչ, սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենք գոյություն ունի: Սպառողն իրավունք ունի հետ վերադարձնելու ոչ պարենային ապրանքը, եթե այն արտաքին վնասվածքներ չունի, չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
Ասում է՝ դե որ օրենքով եք խոսում, դիմում գրեք, ներկայացրեք ինչն է խնդիրը, մեր ընկերության ընդհանուր բաժինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի: Հարցնում եմ՝ ո՞վ է պատասխանելու, ասում է՝ չգիտեմ, ասում եմ՝ ուրեմն ասեք, ով է իրավասու, ով գիտի, նրան մոտենամ կամ զանգեմ, ասում է՝ չգիտեմ, կպատասխանեն 10 աշխատանքային օրվա մեջ:
Չեմ հասկանում՝ վաճառելուց միանգամից վաճառում են, հետ վերցնելուց 10 աշխատանքային օրում ե՞ն որոշում կայացնում վերցնել, թե ոչ: Գնելիս ինձ ոչ ոք չի զգուշացրել, որ հետ վերադարձնելու դեպքում ընդհանուր բաժինը քննության պետք է դնի իմ կողմից հետ վերադարձվող ապրանքը հետ ընդունի, թե ոչ, այն էլ 10 աշխատանքային օրվում: Ոչ էլ նման ծանուցում կա փակցված սպասարկման կենտրոնում:
Չվստահելով Beeline-ին՝ որոշեցի ապահովագրվել: Մի քանի օր առաջ դարձյալ գնացի սպասարկման կենտրոն: Հարցնում եմ՝ ես դիմում էի գրել, պատասխանը կա՞ արդեն, համակարգչում ստուգում է, ասում է՝ Ձեր դիմումը ցանցի մեջ է, ընթացքում է, դեռ պատասխան չկա: Ասում եմ՝ իսկ կարո՞ղ եք իմ դիմումը պատճենահանել ինձ տալ (ինքս ինձ վրա ջղայնանում եմ, որ մտածեցի այդ մասին, բայց ժամանակին չարեցի): Ասում է՝ իրավունք չունեմ: Ասում եմ՝ ուրեմն ես եւս մի դիմում կգրեմ, ասում է՝ ես իրավունք չունեմ վերցնելու Ձեր դիմումը, դուք արդեն մի դիմում գրել եք: Ասում եմ՝ ուրեմն ինձ թուղթ տվեք/տեղեկանք/, որ իմ դիմումն ընդունված է եւ ցանցում է: Ասում է՝ իրավունք չունեմ, մենք նման դիմումներ չենք տալիս, դա ներքին տեղեկատվություն է: Ասում եմ՝ ok, ինձ ասեք իմ դիմումի համարը: Ասում է՝ համար չունի, դուք որ դիմում եք գրել, համարակալել ե՞ք: Ասում եմ՝ ես չպետք է համարակալեի, դուք պետք է հաշվառեք ու գրանցեք դիմումը: Ասում է՝ նման բան չենք անում, ինձ չեք հավատու՞մ, ձեր դիմումը ցանցում է: Չնայած չգիտեի, թե ինչու պետք է նրան հավատայի, ասացի՝ հավատում եմ, Ձեզանից բարձր կանգնած օղակներին չեն հավատում, որ դիմումս չեն կորցնի…
Այ այսպիսի բովանդակալից զրույց ունեցա:
Վաղը նորից պատրաստվում եմ գնալ Beeline, նոր դիմում գրելու:
Եթե դիմումներս կորցնեն եւ հրաժարվեն իրենց գոնե իմ տանը չաշխատող մոդեմը հետ վերցնել, կդիմեմ դատարան:

P.S. Ռուսներն էլ են նենց զզվել Beeline-ից, որ էս բլոգն են բացել:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.