Ես փնտրում եմ իմ քաղաքն այնտեղ, ուր բոլորը գտնում են առանց փնտրելու…
Վ.Արսեն
Գժվելու Տարօրինակ բաներ են կատարվում մեր քաղաքում:Երեկ ոստիկանները հորդորում էին վարորդներին հետիոտնի կանաչ լույսի տակ անցնողների վրայով քշել, որ Բաղրամյան պողոտայով պետական մեքենաների քարավանի համար ճանապարհ ազատեին:
-Քշի՛, այ ոչխա՛ր, քշի՛, հիմարի՛ մեկը, տո քշի….,-անդադար բղավում էին նրանք վարորդների վրա, որոնք, այնուամենայնիվ, կանգնած սպասում էին, թե երբ մարդիկ կանցնեն փողոցը:
Մի երիտասարդ քիչ էր մնում ոտքիս խորխեր թքեր, երբ (հաստատ սովորության համաձայն) փողոցի մեջտեղում «փորձում էր մաքրել կոկորդը»:
Դե բայց թող իր ոտքերի վրա թքի սեփական կոկորդը մաքրելիս, ուրիշների ոտքերի/փողոցի հետ ի՞նչ գործ ունի:
Ժողովու՛րդ, Երեւանը ուղտանոց է դարձել, որովհետեւ միայն այդ տղան ու միայն այդ փողոցում չի թքում: Ու առհասարակ մի տեսակ թքող ազգ ենք էլի, անխնա թքում-մրում ենք բոլորին ու ամեն քայլափոխի:
Հարեւանս էլ ասում է՝ մինչեւ ամուսնանալս ամաչկոտ էի շատ, փողոց դուրս չէի գալիս, ամաչում էի, անգամ բարեկամներիս տուն չէի գնում. ամաչում էի մտնել ասել «բարեւ ձեզ», խանութ գնալ էլ էի ամաչում. չգիտեի ոնց պետք ա առեւտուր անեմ, զարմանում էի՝ո՞նց չեն ամաչում մարդիկ խանութ գնալ:
բոլորը գժվե՜լ են..
p.s. երեկ 77 ou 888 պետհամարանիշով PRADO-ն ինձ ճանապարհ տվեց իմ կանաչի ժամանակ, նենց շոյված էի:
ես էլ եմ գժվել..
p.s. Before you leave, please, tell me that you were here..
